Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հետ առևտրաշրջանառության կրճատմամբ․ Օվերչուկ
Օգոստոսի 23, 2025

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հետ առևտրաշրջանառության կրճատմամբ․ Օվերչուկ

By Հուլիսի 24, 2025 25

Ռուսաստանի Դաշնությունը մտահոգված է Հայաստանի Հանրապետության հետ առևտրաշրջանառության կրճատմամբ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը լրագրողների հետ զրույցում։

Օվերչուկը հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկման թեմաներից է եղել նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։  

«Մենք քննարկել ենք առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Իհարկե, մենք մտահոգված ենք երկու երկրների միջև առևտրի կրճատմամբ։ Մենք քննարկել ենք, թե ինչ է պետք անել իրավիճակը բարելավելու համար»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում ռուսական ներդրումներին վերաբերող հարցեր։

Rate this item
(0 votes)

Լրահոս