Այսօր վերջնական որոշում եմ կայացրել. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբերի 14, 2025

Այսօր վերջնական որոշում եմ կայացրել. Նիկոլ Փաշինյան

By Սեպտեմբերի 29, 2025 20

Այսօր ես վերջնականապես որոշում եմ կայացրել. դուք գիտեք, որ ես սաղմոսներ գիտեմ անգիր, բայց այսօր վերջնական որոշում եմ կայացրել, որ պետք է ժամանակ տրամադրեմ առակացի առաջինը սովորելու համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա այն է, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է, բայց ես գրաբարով չեմ անգիր սովորելու, այլ աշխարհաբարով։ Մենք պետք է հասկանանք՝ ինչի՞ է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել, գուցե որովհետեւ այն ժամանակվանից մինչեւ հիմա մեր պրոբլեմը նույնն է, որ մենք խնդիր ունենք հասկանալու մեր միջավայրը, հասկանալու մեզ։ Ես որոշել եմ կարդալով չբավարարվել, որոշել եմ անգիր անել և առիթների դեպքում դա ներկայացնել»,–ասաց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս