Le Figaro–ն Երևանը դասել է աշխարհի 5 վարդագույն քաղաքների շարքին
Օգոստոսի 01, 2025

Le Figaro–ն Երևանը դասել է աշխարհի 5 վարդագույն քաղաքների շարքին

By Հուլիսի 30, 2025 8

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը առանձնացրել է աշխարհի 5 «վարդագույն» քաղաքները՝ ցանկում ներառելով Հայաստանի մայրաքաղաք Երևանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ պարբերականի՝ վարդագույն մյուսը քաղաքներից երեքը ֆրանսիական են՝ Թուլուզ, Ալբի և Մոնտոբան, մյուսը՝ Հնդկաստանի Ջայպուր քաղաքն է«Կյանքը վարդագույն ակնոցով տեսնելու համար կարիք չկա սպասել սիրային նամակների։ Այդ քաղաքներ այցելելը բավարար է այս գույնի ուրախությունը զգալու համար»,–նշվում է հոդվածում:

Հոդվածում հիշատակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակի գունային ներդաշնակությունը, վարդագույն տուֆից շենքերը:«Չնայած Երևանը աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է՝ հիմնադրված Հռոմից առաջ՝ մ.թ.ա. 782 թվականին, «վարդագույն քաղաք» անվանումը վերջերս է ստացել։

Անվանումը տրվել է 20-րդ դարում՝ խորհրդային վերակառուցման ժամանակ։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որին հանձնարարվել էր վերաձևավորել քաղաքը 1920-1930-ական թվականներին, որոշեց այն դարձնել քաղաքային ներդաշնակության խորհրդանիշ՝ լայնորեն օգտագործելով այս քարը (վարդագույն տուֆը) մեծ պողոտաներում և կենտրոնական հրապարակներում»,–ասվում է հրապարակման մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս