ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում կտեղակայի 200 զինծառայող՝ Գազայում հրադադարի վերահսկման համար
Հոկտեմբերի 15, 2025

ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում կտեղակայի 200 զինծառայող՝ Գազայում հրադադարի վերահսկման համար

By Հոկտեմբերի 10, 2025 12

ԱՄՆ-ը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ձեռք բերված հրադադարի վերահսկման եւ պատանդների արձակման առաքելության շրջանակում կձեւավորի հատուկ համակարգող կենտրոն, տեղեկացրել է The Associated Press գործակալությունը։

«Համակարգող կենտրոնը կհամալրվի մոտ 200 զինծառայողով, որոնք փորձ ունեն տրանսպորտի, պլանավորման, անվտանգության, լոգիստիկայի եւ ինժեներական ոլորտներում»,- հաղորդել է գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին։

Աղբյուրի համաձայն՝ ամերիկյան զորքերը անմիջապես չեն տեղակայվի Գազայի հատվածում։

Նախատեսվում է, որ անձնակազմը կօգնի վերահսկել հրադադարի համաձայնագրի իրականացումը եւ քաղաքացիական կառավարության անցումը Գազայում։

Հրապարակման համաձայն՝ զորքերը կուղարկվեն ոչ միայն ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM), այլեւ այլ ռազմական ստորաբաժանումներից. նրանք արդեն ժամանում են տարածաշրջան՝ կենտրոնի ստեղծման աշխատանքները սկսելու համար։ 

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ կառավարությունը հաստատել է ՀԱՄԱՍ-ի հետ կնքված համաձայնագիրը։

Իսրայելի պաշտպանության ուժերը այժմ կհեռանան դեպի Գազայի հատվածի նոր գծեր, որից հետո ՀԱՄԱՍ-ը 72 ժամ կունենա պատանդներին ազատ արձակելու համար։

Ակնկալվում է, որ Իսրայելը կազատի մոտ 2 000 պաղեստինցի բանտարկյալների՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ գերի վերցված մնացած 48 պատանդների դիմաց։

Ենթադրվում է, որ մոտ 20 իսրայելցի պատանդներ ողջ են։

Պատանդների ազատ արձակումը պաղեստինցի բանտարկյալների դիմաց եւ իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու խաղաղության ծրագրի առաջին փուլն է։

Rate this item
(0 votes)

Լրահոս