Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Հունիսի 04, 2025

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Ամեն տարի այս օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր (International Children’s Day):

Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, ամեն տարի կազմակերպվում են տարատեակ միջոցառումներ։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը ամենահին միջազգային տոներից մեկն է։ Տոնի հիմնադրման մասին որոշումը կայացվել է դեռեւս 1925 թվականին Ժնեւում կայացած համաշխարհային համաժողովի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցության հարցերին։ Պատմությունը լռում է, թե ինչու է երեխաներին նվիրված տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը։

Վարկածներից մեկի համաձայն՝ 1925 թվականի հունիսի 1-ին Չինաստանի Գլխավոր հյուպատոսը Սան Ֆրանցիսկոյում հավաքել էր չինացի ծնողազուրկ երեխաներին եւ նրանց համար կազմակերպել Դուան-ու ցզե տոնը (Վիշապանավերի փառատոն՝ ըստ չինական ավանդույթի)։ Երջանիկ պատահականությամբ՝ այդ օրը համընկել էր Ժնեւում «մանկական» համաժողովի անցկացման շրջանի հետ։

Նույն օրը նշվում է եւս մեկ հուզիչ տոն՝ Ծնողների համաշխարհային օրը (Global Day of Parents), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ընթացքում (66/292 բանաձեւ)` 2012 թվականի սեպտեմբերին, եւ սկսած 2013 թվականից՝ նշվում է ամեն տարի ամռան առաջին օրը՝ «աշխարհում բոլոր ծնողների պատվին»։

Տոնի նպատակն է հիշեցնել մոլորակի բնակիչներին համամարդկային արժեքների մասին, պաշտպանել եւ ամրապնդել դրանք՝ որպես ամուր եւ բարոյապես կայացած ընտանիքի հիմք։ Չէ՞ որ հենց ընտանիքն է (նախ՝ ծնողները) պատասխանատվություն կրում երեխաների դաստիարակության եւ պաշտպանության համար, որպեսզի նրանց անձի լիարժեք ու ներդաշնակ զարգացումը ընթանա ընտանեկան միջավայրում եւ երջանկության, սիրո ու փոխըմբռնման մթնոլորտում։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին միանալ Ծնողների օրվա տոնակատարությանը, եւ նշել այն քաղաքացիական հասարակության հետ բազմակողմանի գործընկերության շրջանակում՝ ներգրավելով երիտասարդությանն եւ երեխաներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

2024թ. գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ. ֆիննախարար

Մյունխենի օդանավակայանում 220 ուղևորով ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ

Ավտովթար՝ Սյունիքում․ վիրավորներից մեկը Մեղրիի ռազմական ոստիկանության պետն է

«Գուցե Միքայել Սրբազանին նո՞ւյնպես «արտաքին ուժերն» են հորդորել նման կոչով հանդես գալ». Ռուբեն Ռուբինյան

Նիկոլ Փաշինյանը ազատ է իր սոցիալական ցանցերում գրել այն, ինչը նպատակահարմար է գտնում. նախարար

Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է ՔԿ-ում

ՆԱՏՕ գագաթաժողովի հռչակագրում չի լինի դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին կետ. AFP

Դիմում ենք միջազգային համապատասխան կառույցներին՝ շտապ գնահատելու Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը․ հայտարարություն

Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասն. Ադրբեջանի դեսպան

Երևանում 3 օր փողոցներ են փակ լինելու

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի հետ երկխոսությանն աջակցելու համար

Հիմա մի հայտարարություն կանեմ, որը կդառնա աղմկոտ. Նիկոլ Փաշինյան

Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն