Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ
Հունիսի 11, 2025

Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների հերթական սրացման խորապատկերում այդ երկրների զինվորականներն արդեն երկու օր կրակոցներ են փոխանակում սահմանային գոտում:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ միջուկային զենքի տիրապետող այս պետությունների հարաբերություններն ավելի են լարվել ապրիլի 22-ին Հնդկաստանի Քաշմիր նահանգում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:շ

Հնդկաստանի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց զորքերն արձագանքել են Պակիստանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարբեր դիրքերից առանց հիմնավորման կատարած կրակոցներին, որոնք սկսվել են նախօրեի կեսգիշերին՝ Քաշմիրի հնդկական և պակիստանյան շրջանները բաժանող 740 կմ երկարությամբ սահմանի երկայնքով։

Նշվում է, որ պակիստանցի զորքերը Հնդկաստանի ուղղությամբ կրակ են բացել նաև հինգշաբթի կեսգիշերին: Հնդկական կողմից զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Պակիստանն առայժմ չի մեկնաբանել միջադեպերի մասին հաղորդումները:

Քաշմիրի ոստիկանությունը պարզել է ապրիլի 22-ի հարձակումն իրականացրած երեք կասկածյալների, այդ թվում՝ Պակիստանի երկու քաղաքացիների ինքնությունը։ Պակիստանը հերքել է իր մասնակցությունն այդ գրոհին, իսկ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային հետաքննություն իրականացնել։

Ահաբեկչությունից հետո Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ձեռնարկել են մի շարք միջոցառումներ: Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար, իսկ Հնդկաստանը կասեցրել է Ինդոս գետի և նրա վտակների ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ 1960 թվականին կնքված պայմանագրի գործողությունը:

Հնդկաստանն ու Պակիստանը Քաշմիրի վիճելի տարածաշրջանին հավակնություններով պայմանավորված հակամարտությունում 10-ամյա հրադադար սահմանելու համաձայնագիր են կնքել, սակայն նրանց զորքերը պարբերաբար կրակոցներ են փոխանակում: Հնդկաստանի և Պակիստանի միջև արդեն երկու պատերազմ է տեղի ունեցել Քաշմիրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մոլորակի բնակիչներն անցած գիշեր հետևել են գերլուսնի երևույթին (լուսանկարներ)

Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար

Ես զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. Մասկ

«Հայկական ավտոները հանում են, թուրքական ավտոներն են կանգնեցնում». վարորդները բողոքում են

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը «ամենամոտ ժամանակներս» Մոսկվայում բանակցություններ կվարեն. դեսպան

Ճամբարակում փրկարարները փլուզված շենքի փլատակներից դուրս են բերել եւս մեկ դի

Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը

Ոստիկանությունն սկսել է ձերբակալել ցուցարարներին

Իշխանությունը վա-բանկ է գնում․ դաշտում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. Տիգրան Աբրահամյան

Հեյլի Բիբերը սոցիալական ցանցերում իրարանցում է առաջացրել իր համարձակ ֆոտոսեսիայով

Կիևի՝ փոխզիջման գնալու անպատրաստ լինելը կարող է նրան նոր տարածքներ արժենալ. Մեդինսկի

Տարադրամի փոխարժեքները հունիսի 11-ին

Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարվել, զանգվածային ձերբակալություններ են կատարվել

Ճամբարակում պայթյունից հետո հոսպիտալացվել է 9 տուժած

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ Փաշինյանը նոր գրառում է արել