Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ
Հունիսի 12, 2025

Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների հերթական սրացման խորապատկերում այդ երկրների զինվորականներն արդեն երկու օր կրակոցներ են փոխանակում սահմանային գոտում:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ միջուկային զենքի տիրապետող այս պետությունների հարաբերություններն ավելի են լարվել ապրիլի 22-ին Հնդկաստանի Քաշմիր նահանգում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:շ

Հնդկաստանի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց զորքերն արձագանքել են Պակիստանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարբեր դիրքերից առանց հիմնավորման կատարած կրակոցներին, որոնք սկսվել են նախօրեի կեսգիշերին՝ Քաշմիրի հնդկական և պակիստանյան շրջանները բաժանող 740 կմ երկարությամբ սահմանի երկայնքով։

Նշվում է, որ պակիստանցի զորքերը Հնդկաստանի ուղղությամբ կրակ են բացել նաև հինգշաբթի կեսգիշերին: Հնդկական կողմից զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Պակիստանն առայժմ չի մեկնաբանել միջադեպերի մասին հաղորդումները:

Քաշմիրի ոստիկանությունը պարզել է ապրիլի 22-ի հարձակումն իրականացրած երեք կասկածյալների, այդ թվում՝ Պակիստանի երկու քաղաքացիների ինքնությունը։ Պակիստանը հերքել է իր մասնակցությունն այդ գրոհին, իսկ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային հետաքննություն իրականացնել։

Ահաբեկչությունից հետո Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ձեռնարկել են մի շարք միջոցառումներ: Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար, իսկ Հնդկաստանը կասեցրել է Ինդոս գետի և նրա վտակների ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ 1960 թվականին կնքված պայմանագրի գործողությունը:

Հնդկաստանն ու Պակիստանը Քաշմիրի վիճելի տարածաշրջանին հավակնություններով պայմանավորված հակամարտությունում 10-ամյա հրադադար սահմանելու համաձայնագիր են կնքել, սակայն նրանց զորքերը պարբերաբար կրակոցներ են փոխանակում: Հնդկաստանի և Պակիստանի միջև արդեն երկու պատերազմ է տեղի ունեցել Քաշմիրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գերմանիայի պաշտպանության նախարարը ժամանել է Կիև

Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, կաթողիկոսի նկարագիր ունեմ․ Փաշինյան

Օդանավակայանի մոտ հավաքի կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»

Մեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում. Տեսանյութ

Անահիտ Մանասյանը երկարատև գործուղման է մեկնել․ «Հրապարակ»

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ»

Թրամփն ընդունել է ՌԴ նոր դեսպանի հավատարմագրերը

«Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում. «Ժողովուրդ»

«Կոչ ենք անում ՀՀ վարչապետին հարգել իր պաշտոնի սահմանափակումները և չմիջամտել եկեղեցական գործերին». CCAF

Վերաքննիչ դատարանը օրինական է համարել Թրամփի սակագնային քաղաքականությունը

Ռուբիոն աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատներին հրամայել է ազատել USAID-ի մնացած բոլոր աշխատակիցներին

Թրամփը գնահատել է Մասկի ներողությունը. Դա «շատ հաճելի» էր

Ավստրիական Գրացի դպրոցում 11 հոգու սպանդի մեջ կասկածվողի հայրը ծնունդով Հայաստանից է

ԱՄՆ-ն արդեն այս ամառ կարող է զրկվել իր պետական ​​պարտքը սպասարկելու հնարավորությունից

Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը դատապարտում են Փաշինյանի հայտարարությունները