«Լուրը, թե ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին ընտրել Գյումրու համայնքապետ, սուտ է»․ Վահագն Ալեքսանյան
Հունիսի 06, 2025

«Լուրը, թե ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին ընտրել Գյումրու համայնքապետ, սուտ է»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հրապարակ օրաթերթում տպագրված լուրը, թե ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին ընտրել Գյումրու համայնքապետ, իսկ Մարտուն Գրիգորյանն էլ մերժել է, բացարձակ սուտ է։

Նման առաջարկ ՔՊ-ին արել է Մարտուն Գրիգորյանի դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկի նախագահը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հարյուր հազարավոր հեռուստադիտողների աչքի առաջ և նույնքան մարդու առաջ էլ ստացել պատասխան։

ՔՊ-ն Գյումրու ՏԻՄ-ում համամասնական ընտրությունների մեխանիզմի ներդրումից հետո միակ կուսակցությունն է, որ հավաքել է 17 000 քվե և մենք առավել քան պատասխանատու ենք մեզ վստահված յուրաքանչյուր քվեի համար։

Իհարկե, ընդդիմադիր մամուլը մեր օրերում դարձել է մի յուրատեսակ ստի կայսրություն, բայց, հարգելի գործընկերներ, սուտն էլ պիտի չափ ունենա, սահման ունենա»։

Վահագն Ալեքսանյան

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռաֆինյան ճանաչվել է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը միլարարդներ են կորցրել վեճի պատճառով

Փաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր

««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ»․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանը չի ընդունել Հայաստանից ներմուծված ծաղիկների խմբաքանակը

«Պուտին-Փաշինյան հարաբերություններում որևէ խնդիր չկա»․ Մատվիենկո

Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ, այդ պատճառով ես Գարեգին Բ-ի հետ հանդիպելու մտադրություն չունեմ. Փաշազադե

Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ

Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ գործունեությունը կվերսկսի Երևանում և Էջմիածնում. Փաշազադե

Իսրայելը չի ​​հարվածի Իրանին, եթե ամերիկա-իրանական բանակցությունները չձախողվեն

Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ովքեր են աշխարհի ամենահարուստ կանայք. վարկանիշ

Դատարանն արգելափակել է Հարվարդի միջազգային ուսանողներին ընդունելու Թրամփի արգելքը. Reuters

Աշխարհի ամենահարուստ կանայք՝ Forbes-ի վարկանիշով

Ադրբեջանական կողմն առայժմ տեղեկատվություն չի տրամադրել