Մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք ընկերանալ Հայաստանի հետ․ դա անիրատեսական է․ Ալիև
Հունիսի 06, 2025

Մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք ընկերանալ Հայաստանի հետ․ դա անիրատեսական է․ Ալիև

Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես ընկերներ կդառնանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելու համար դեռ վաղ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլեր անել՝ վստահություն կառուցելու ուղղությամբ․ մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով, վերջերս Բաքվին մի քանի նմանատիպ նախաձեռնություններ են առաջարկվել վրացի գործընկերների կողմից։ «Մենք դրական արձագանքեցինք և սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը: Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող են փոքր քայլեր սկսվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը` որպես նման քայլերի օրինակ բերելով լրագրողների փոխայցելությունները, ինչպես նաև անդրսահմանային գետերի թեմայով երկու երկրների համատեղ նիստերը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռաֆինյան ճանաչվել է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը միլարարդներ են կորցրել վեճի պատճառով

Փաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր

««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ»․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանը չի ընդունել Հայաստանից ներմուծված ծաղիկների խմբաքանակը

«Պուտին-Փաշինյան հարաբերություններում որևէ խնդիր չկա»․ Մատվիենկո

Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ, այդ պատճառով ես Գարեգին Բ-ի հետ հանդիպելու մտադրություն չունեմ. Փաշազադե

Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ

Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ գործունեությունը կվերսկսի Երևանում և Էջմիածնում. Փաշազադե

Իսրայելը չի ​​հարվածի Իրանին, եթե ամերիկա-իրանական բանակցությունները չձախողվեն

Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ովքեր են աշխարհի ամենահարուստ կանայք. վարկանիշ

Դատարանն արգելափակել է Հարվարդի միջազգային ուսանողներին ընդունելու Թրամփի արգելքը. Reuters

Աշխարհի ամենահարուստ կանայք՝ Forbes-ի վարկանիշով

Ադրբեջանական կողմն առայժմ տեղեկատվություն չի տրամադրել