Ռուսաստանում քննարկում են քառօրյա աշխատանքային շաբաթվա ներդրման նպատակահարմարությունը
Հունիսի 10, 2025

Ռուսաստանում քննարկում են քառօրյա աշխատանքային շաբաթվա ներդրման նպատակահարմարությունը

Ռուսաստանում քառօրյա աշխատանքային շաբաթվա ներդրումը քիչ հավանական է առաջիկա յոթ տարվա ընթացքում, Gazeta.Ru-ին ասել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի անդամ Սվետլանա Բեսարաբը։

«Ստեղծված պայմաններում դեռևս շատ դժվար է պատկերացնել քառօրյա աշխատանքային շաբաթ։ Տրամաբանական է, որ ամբողջ օրենսդրությունը, այդ թվում՝ աշխատանքային ոլորտը, դառնում է ավելի մարդասեր և աստիճանաբար կենտրոնանում է անհատի վրա։ Այսպիսով, ժամանակի ընթացքում չորսօրյա աշխատանքային շաբաթվա ներդռրումը իրական է և հնարավոր: Ինչու ոչ։ Մենք անցնում ենք ռոբոտացման, բոլոր գործընթացների թվայնացման, արտադրության ավտոմատացման։ Բայց դա հնարավոր է ոչ հիմա, օբյեկտիվորեն ոչ մոտ ապագայում։ Կարող եմ ասել, որ առաջիկա յոթ տարում դա հաստատ չի լինի»,- նշել է Բեսարաբը։

Նրա խոսքով, քառօրյա աշխատանքային շաբաթվա խնդիրն ուսումնասիրելու հավակնոտ խնդիրն առաջին անգամ հնչեցրել է Դմիտրի Մեդվեդևը Աշխատանքի միջազգային կազմակերպության հարյուրամյակին 2019 թվականին։ 2012-2020 թվականներին Մեդվեդևը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնը։ 2020 թվականի հունվարին նա նշանակվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ՝ պաշտոն, որը նա այժմ զբաղեցնում է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բոլոր սցենարները ընդունելի են. ՔՊ-ականը՝ Եկեղեցին շրջափակելու և Կաթողիկոսին հանելու մասին

Արզնի համայնքի` երեկ ձերբակալված ղեկավարն այսօր ազատ է արձակվել

Տարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին

Փարաքարում ավտոմեքենա է այրվել

«Երկար կյանք տուր Հայրապետին»․ Կանադահայոց Թեմը զորակցում է Կաթողիկոսին

Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես սահմանափակել են աշխատանքը

Իսրայելը հավանական «բախման պատճառ» Ադրբեջանի և Թուրքիայի միջև

«Ղարաբաղը վիճելի տարածք չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մեդինսկու հայտարարությանը

«Ուկրաինայում հրադադարը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար». Ռյուտե

Քալիֆորնիայի նահանգապետը դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ

«Սա ոչ թե հումոր է, այլ պաշտոնական հաղորդագրություն»․ Էդգար Ղազարյան

ՀՀ իշխանությունը չի հայտնում Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը

Իսրայելը մի քանի հարված է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին

Ռուսաստանը նոր հարվածներ է հասցրել Կիևին

Մեկնարկում է ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը