Ռուսական սոֆթը հայկական լսարաններում
Հոկտեմբերի 14, 2025

Ռուսական սոֆթը հայկական լսարաններում

By Մայիսի 29, 2025 72

ԵԱՏՄ–ի օրվա կապակցությամբ Երևանում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ) և «Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիայի միջև:

Արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ և դարձել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ինդուստրիա» առաջիկա միջազգային համաժողովի նախաբանը։ Համաժողովը կանցկացվի հունիսի 2-6-ը Նիժնի Նովգորոդում, որտեղ կհավաքվեն ԵԱՏՄ ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունները։

Հուշագիրն ամրագրում է Հայաստանի տարածքում համատեղ կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախագծերի և ռուսական ՏՏ լուծումների փորձնական ներդրման ուղղությամբ կողմերի մտադրությունները: Ուշադրության կենտրոնում են կիբեռանվտանգությունը, ներմուծման փոխարինումը, արհեստական բանականությունը և ամպային տեխնոլոգիաները:

ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը նշել է, որ փաստաթուղթը հենց մայիսի 29-ին ստորագրելը խորհրդանշական է: «ԵԱՏՄ օրը մենք ընդգծում ենք թվային ոլորտում միության մասնակից պետությունների առաջնահերթությունների ընդհանրությունը։ Ռուսական ծրագրային ապահովումն այսօր արդեն պահանջված է Հայաստանի կրթական և գիտական շրջանակներում։ Եվ հիմա մենք անցնում ենք համակարգային ինտեգրման՝ դասախոսությունների դասընթացներից մինչև համատեղ լաբորատորիաներ և ստարտափներ»:

«Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռենատ Լաշինի խոսքով՝ Հայաստանն արդեն իրեն դրսևորել է որպես Ռուսաստանի ակտիվ թվային գործընկեր:

«Մենք առաջարկում ենք ոչ միայն ծրագրային լուծումներ, այլև էկոհամակարգ՝ պրակտիկայով, ստաժավորմամբ, աշխատակազմով և մենթորությամբ։ Այս հուշագիրը ներդրում է տարածաշրջանի մարդկային կապիտալում»։

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն ընդգծել է նախագծի երկարաժամկետ նշանակությունը. «ՀՌՀ-ն և Ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիան դառնում են Հայաստանի և Ռուսաստանի թվային ինտեգրման առաջատարներ։ Սա հատկապես կարևոր է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Երևան կատարելիք այցի նախաշեմին, քանի որ բարձրացվելու են բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խորացման առանցքային հարցեր: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են հուշագրերից ծնվում կոնկրետ համատեղ նախագծեր»։

Կողմերն արդեն ձեռնամուխ են եղել միջոցառումների մանրամասն ծրագրի ձևավորմանը։ Առաջին քայլերից են ռուսական ERP և կիբեռանվտանգ համակարգերի վերաբերյալ համատեղ դասընթացի մեկնարկը, հայ ուսանողների և ՏՏ ընկերությունների մասնակցությամբ հաքաթոնի անցկացումը, ինչպես նաև թիմերի ընտրությունը գիտական և ուսանողական ստարտափներին աջակցելու համար:

Նշենք, որ 2024 թվականին կիբեռանվտանգության ռուսական լուծումների մատակարարումները Հայաստան աճել են ավելի քան հինգ անգամ։

«Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիան միավորում է ավելի քան 300 ռուսական ծրագրային ապահովում մշակող ընկերությունների: Հայ-ռուսական համալսարանը հայաստանյան առաջատար բուհ է, որի գործունեության հիմքում ռուսական կրթական չափորոշիչներն են:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիան թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի գագաթնաժողովին․ Hürriyet

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի առանձնազրույցը

Ռուբլին և դոլարը թանկացել են.  փոխարժեքը հոկտեմբերի 14-ին

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

Թրամփը կմեկնի Մալայզիա՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

ԱԱ-2026․ 22 երկիր արդեն ունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է արգելել շան և կատվի մսի վաճառքը

Ալեք Բոլդուինը և նրա եղբայրը վթարի են ենթարկվել

Դրա համար էին մեր թշնամիները շատ երջանիկ իշխանափոխությամբ. Արտակ Զաքարյան

Զելենսկին հաստատել է, որ ուրբաթ օրը հանդիպելու է Թրամփի հետ

Ո ՞վ է այս կինը․ Թրամփը կատակով ողջունել է Իտալիայի վարչապետին և նրան «հրաշալի կին» անվանել

Բայդենը գովաբանել է Թրամփին և նրա թիմին