Խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է,  քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել. Բայրամով
Նոյեմբերի 08, 2025

Խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է,  քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել. Բայրամով

By Ապրիլի 13, 2025 133

Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. այս մասին թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«2022 թվականի առաջին ամիսներին Հայաստանին ներկայացվել է խաղաղության պայմանագրի հինգ հիմնական կետ, իսկ նույն թվականի հոկտեմբերին սկսվել են քննարկումները երկու երկրների միջև։ Խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը կազմել է ադրբեջանական կողմը և ներկայացրել Հայաստանին։ Բանակցությունները տևել են մոտ երկուսուկես տարի։ Մեկ ամիս առաջ քննարկումներն ավարտվել են, տեքստի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Կան կարևոր հարցեր, որոնց պետք է լուծել: Դրանցից ամենակարևորը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն է։ Քանի դեռ այսպես շարունակվում է, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանի մեկ այլ պայման էԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է, և այդ տարածքները Ադրբեջանի կազմում են։ Հայաստանը նույնպես դա ճանաչել է։ Նման իրավիճակում Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու Հայաստանի շարունակական ջանքերը մեզ համար հարցեր են առաջացնում։ Մենք համառորեն պահանջում ենք Մինսկի խմբի լուծարում», - ասել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ 7 ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ Զաքարյան

Ուկրաինայի ԶՈւ-ի փլուզումը անխուսափելի է․ Դևիս

Թրամփը խայտառակում է ԱՄՆ-ն․ Բայդեն

Էրդողանը մեկնել է Ադրբեջան

Դոլարն ու եվրոն կայուն են, ռուբլին թանկացել է․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կմտնի պատերազմի մեջ․ Պենտագոնի ղեկավար

Մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը

Էլի կտաքանա և չի անձրևի. եղանակի տեսություն

Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղ բանակցությունները հերթական անգամ ձախողվել են

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Եթե 44-օրյա պшտերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. Սերժ Սարգսյան

Փաշինյանը 2018-ին ՀՀ-ում ԵՄ դեսպանին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, հետաքրքիր է ո՞վ էր առաջարկել․ Սերժ Սարգսյան

Եթե իմանայինք այսպես է լինելու, էն գլխից կկանխեինք․ Սերժ Սարգսյանը՝ 2018-ի մասին

Թրամփին հրավիրել են Ղրիմ

44-օրյայի ժամանակ Մակրոնը uպառնացել է, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղը․ Բայրամով