Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղ բանակցությունները հերթական անգամ ձախողվել են
Դեկտեմբերի 08, 2025

Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղ բանակցությունները հերթական անգամ ձախողվել են

By Նոյեմբերի 08, 2025 22

«Թալիբան» շարժման գլխավորած Աֆղանստանի կառավարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Պակիստանի հետ խաղաղ բանակցությունների վերջին փուլը ձախողվել է՝ Իսլամաբադին մեղադրելով «անպատասխանատու և անհամագործակցող» մոտեցման մեջ, ինչն ուժեղացրել է հետագա բռնության վերաբերյալ մտավախությունները, հաղորդում է AFP-ն։ 

Երկու կողմերը հինգշաբթի օրը հանդիպել են Թուրքիայում՝ հոկտեմբերի 19-ին Կատարում Հարավային Ասիայի հարևանների միջև մահացու բախումներից հետո ձեռք բերված հրադադարը հաստատելու համար։

Երկու կողմերն էլ գործնականում ոչինչ չեն ասել քննարկումների բովանդակության մասին, որոնք, ինչպես հայտնի է, կենտրոնացած են եղել բացառապես երկարատև անվտանգության հարցերի վրա։

«Քննարկումների ընթացքում պակիստանյան կողմը փորձել է սեփական անվտանգության համար իր ողջ պատասխանատվությունը բարդել աֆղանական կառավարության վրա, միաժամանակ ոչ մի ցանկություն չցուցաբերելով պատասխանատվություն կրել ո՛չ Աֆղանստանի, ո՛չ էլ իր սեփական անվտանգության համար», - գրել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը սոցիալական ցանցերում։ - «Պակիստանյան պատվիրակության անպատասխանատվությունը և անհամագործակցելու ցանկությունը ոչ մի արդյունք չեն տվել»։ 

Մեկ օր առաջ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթաուլլա Թարարը ակնարկել էր, որ բանակցությունները ձախողվում են, հայտարարելով, որ Աֆղանստանի վրա է դրված ահաբեկչությունը կանխելու պարտավորությունները կատարելու պատասխանատվությունը, «որոնք մինչ այժմ չեն կատարվել»։

«Պակիստանը պետք է շարունակի օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները, որոնք անհրաժեշտ են իր ժողովրդի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար», - գրել է նա։

2600 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման ունեցող երկու նախկին դաշնակիցների հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են՝ կապված Իսլամաբադի այն մեղադրանքների հետ, թե Աֆղանստանը ապաստան է տալիս զինյալ խմբավորումներին, որոնք հարձակումներ են իրականացնում Պակիստանում։

Աֆղանստանի կառավարությունը հետևողականորեն հերքում է այդ մեղադրանքները։

Իսլամաբադն Աֆղանստանի կառավարությունից ցանկանում է երաշխիքներ ստանալ այն մասին, որ այն կդադարեցնի աջակցություն ցուցաբերել զինված կազմակերպություններին, մասնավորապես՝ պակիստանյան «Թալիբան» շարժմանը («Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան»), իսկ Քաբուլն էլ իր հերթոին մեում է նրանց ապաստան տալու լուրերը։

Մինչդեռ Աֆղանստանը ցանկանում է, որ իր տարածքային ինքնիշխանությունը հարգվի և մեղադրում է Իսլամաբադին իր դեմ հանդես եկող զինված խմբավորումներին աջակցելու մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գալյանը՝ Միքայել Սրբազանին անհրաժեշտ բուժօգնության տրամադրման մասին

Ֆրանսիան դեմ է իր բանկերում ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը. FT

Իշխանություններին կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին, Սուրբ Էջմիածնին՝ համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ. Արամ Առաջին

ԵՄ-ն ցանկանում է ընդունել Ուկրաինային և պատերшզմ սկսել Ռուսաստանի հետ. Օրբան

Օրբանը ժամանել է Ստամբուլ

Փեզեշքիանը մեկնում է Աստանա

Իտալիայի վարչապետը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինային արտակարգ օգնություն ցուցաբերելու մասին

Եվրոպան զայրույթից եռում է ԱՄՆ նոր դոկտրինի պատճառով. Politico

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով

Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար

Ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներին

Դոլարը մի փոքր թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են

Արեգակի վրա ամենաբարձր դասի բռնկում է տեղի ունեցել

Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունները Instagram-ում

22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. Պարեկին հոսպիտալացրել են