Եթե 44-օրյա պшտերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. Սերժ Սարգսյան
Նոյեմբերի 08, 2025

Եթե 44-օրյա պшտերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. Սերժ Սարգսյան

By Նոյեմբերի 08, 2025 3

Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, ապա կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյա պատերազմը սկսվելու օրը վարվեցի, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Նա նշել է, որ բոլորը գիտեին, նաև իշխանություններն են մի քանի անգամ ասել, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվելու են ռազմական գործողություններ՝ միաժամանակ ընդգծելով, որ ամենակարևորը պատերազմը սկսվելու նախորդ օրն է։

Սերժ Սարգսյանը թվարկել է, թե ինչ գործողություններ կաներ. «Նախ կզանգահարեի Գլխավոր շտաբի պետին, կասեի՝ արդյոք զորքերը բերել են առաջին մարտական պատրաստականության։ Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո միևնույնն է՝ կզանգահարեի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին ու կտայի նույն հարցը։ Բացասական պատասխանի դեպքում, պարզ է, թե ինչ տեղի կունենար, որովհետև այդպիսի վերաբերմունքն ուղղակի բոլոր նորմերից դուրս է։ Հանցավոր է։

Հետո կհարցնեի՝ արդյոք հասցրել եք անել հետևյալ գործողությունները՝ համալրե՞ք եք առաջնագիծը, տեղափոխե՞լ եք հակաօդային պաշտպանության միջոցները, տեղափոխե՞լ եք մեր հրետանային միջոցները, արձակուրդից հե՞տ եք կանչել արձակուրդում գտնվող հրամանատարներին, այդպիսի բազմաթիվ հարցեր։ 

Ես սա չեմ ասում հետին թվով արդեն իմանալով, որ ինչպես ասում են, առաջին օրը մեր հակաօդային պաշտպանության միջոցների կեսն արդեն ոչնչացվել էին, նաև հրետանային միջոցներից և այլն։ Սրանք այն պարզունակ բաներ էին, որ պետք էր անել»։

ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ զարմանում է, թե ինչպես է հնարավոր մի քանի ժամում կորցնել հակաօդային պաշտպանության միջոցների կեսը։

«Անհնար է»,- ընդգծել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews

Լրահոս