Հռոմի պապի վիճակը ծայրահեղ ծանր է. Սուրբ Աթոռ
Հոկտեմբերի 15, 2025

Հռոմի պապի վիճակը ծայրահեղ ծանր է. Սուրբ Աթոռ

By Փետրվարի 26, 2025 88

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, նա գիտակից է, սակայն երիկամային անբավարարության նշաններ է ցույց տալիս։

Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, հայտնում է ANSA-ն։

Երեկոյան պոնտիֆիկոսը չի ունեցել նոր շնչառական ճգնաժամեր, նրան տրվել է «երկու չափաբաժին արյան խտացված կարմիր բջիջներ՝ դրական ազդեցությամբ և հեմոգլոբինի մակարդակի բարձրացումով», հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ թեթև երիկամային անբավարարությունը ներկայումս վերահսկվում է:

Ֆրանցիսկոսը մնում է Հռոմի Gemelli հիվանդանոցում՝ ստանալով թթվածնային թերապիա։ Այս մեթոդը օգտագործվում է արյան մեջ թթվածնի մակարդակը լրացնելու համար։

Բժիշկները կլինիկական պատկերը բարդ են որակել և նշել, որ թերապիայի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է սպասել։

Շնչառական վարակի պատճառով 88-ամյա պոնտիֆիկոսը փետրվարի 14-ին հոսպիտալացվել է, իսկ չորս օր անց Վատիկանը հայտարարեց, որ նրա մոտ կրկնակի թոքաբորբ է ախտորոշվել։

Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք ուներ երկարատև ասթմատիկ շնչառական ճգնաժամի պատճառով, և արյան թեստերը «բացահայտեցին սակավարյունությունից առաջացած թրոմբոցիտների քանակի նվազում», պարզաբանել էր Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան