ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիրը չի պաշտպանում Ուկրաինայի շահերը. Զելենսկի
Հուլիսի 09, 2025

ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիրը չի պաշտպանում Ուկրաինայի շահերը. Զելենսկի

By Փետրվարի 16, 2025 41

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ թույլ չի տվել ուկրաինացի նախարարներին ստորագրել հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ, քանի որ այն դեռ պատրաստ չէ և չի պաշտպանում Ուկրաինայի շահերը։ Այս մասին գրում է nv.ua կայքը:

«Պայմանագրերը ստորագրվում են նախարարների մակարդակով, բայց ես նախագահն եմ և ազդեցություն եմ ունենալու այս փաստաթղթի որակի վրա, ուստի թույլ չեմ տա նախարարներին ստորագրել համապատասխան համաձայնագիրը. այն դեռ պատրաստ չէ պաշտպանել մեր շահերը»,- ասել է Զելենսկին Մյունխենի համաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը կստորագրվի, եթե այն պատրաստ լինի և եթե լինեն անվտանգության երաշխիքներ։

Նախագահը հավելել է, որ շատ կարևոր է խոսել Ուկրաինայում ներդրումների մասին, և դա պետք է իրավաբանորեն ճիշտ գրվի։

Փետրվարի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան «ըստ էության համաձայնել է» հազվագյուտ հողային օգտակար հանածոներ փոխանցել ԱՄՆ-ին՝ որպես Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրված ռազմական օգնության վճար։ 

«Ես նրանց ասացի, որ ուզում եմ 500 միլիարդ դոլարին համարժեք հազվագյուտ մետաղներ, և նրանք ընդհանուր առմամբ համաձայնեցին դա անել: Այնպես որ, մենք գոնե մեզ հիմար չենք զգա։ Հակառակ դեպքում մենք հիմար ենք»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։

Թրամփն ընդգծել էր, որ ծրագրում է համաձայնագիր կնքել Կիևի հետ, ըստ որի ամերիկյան օգնությունը կվճարվի հազվագյուտ հողային մետաղներով։ Սրան ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ պատրաստ է գործարքի գնալ՝ անվտանգության երաշխիքների դիմաց։

Ուկրաինական Forbes ամսագրի տվյալներով՝ 2023 թվականի ապրիլի դրությամբ Ուկրաինայի հանքային պաշարների ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 15 տրիլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, օգտակար հանածոների պաշարների ավելի քան 70%-ը գտնվում է Ռուսաստանի կազմի մեջ մտնող ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզում:

2025 թվականի փետրվարի 12-ին ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել հանքարդյունաբերության ոլորտում գործընկերության համաձայնագրի նախնական փաստաթուղթը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպման արդյունքներով։

«Մենք խոսեցինք օգտակար հանածոների մասին... Ես գիտեմ, որ մեր թիմին տրվել է մեր երկրների միջև գործընկերության վերաբերյալ այս համապատասխան փաստաթղթի առաջին նախագիծը։ Ես իսկապես ցանկանում եմ, որ մեր թիմն աշխատի այս փաստաթղթով: Մենք այսօր ստացանք այս փաստաթուղթը, մենք... կանենք ամեն ինչ, որպեսզի մեր թիմերն իսկապես արագ համաձայնության գան և ստորագրեն այս փաստաթուղթը»,- նշել էր Զելենսկին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ