Սլովակիայի վարչապետը Պուտինի և Թրամփի զրույցից հետո ԵՄ–ին խորհուրդ է տվել սթափվել
Հուլիսի 09, 2025

Սլովակիայի վարչապետը Պուտինի և Թրամփի զրույցից հետո ԵՄ–ին խորհուրդ է տվել սթափվել

By Փետրվարի 13, 2025 50

Եվրոպական միության (ԵՄ) երկրները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո պետք է սթափվեն ռազմական անմտությունից։ Այսպիսի կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սոցիալական ցանցերից մեկում իր էջում։

«Եվրամիությանը ոչ ոք չի զանգել։ Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի նախագահին ոչ ոք չի զանգել: ԵՄ-ն պետք է արագ սթափվի ռազմական անմտությունից և արդեն հասկանա, որ գոյատևելու համար պետք է անկախ լինել տեսակետների և դիրքորոշումների հարցում: Հակառակ դեպքում հանրույթը շարժվելու է դեպի խորը ճգնաժամ»,-նշել է Սլովակիայի կառավարության ղեկավարը։

Ֆիցոն նշել է, որ Պուտինի հետ մեկուկես ժամ տևած զրույցից հետո Սպիտակ տան ղեկավարը «առնվազն» զանգահարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն և տեղեկացրել նրան, որ իրեն այնպիսի մի աներևակայելի բան է սպասվում, ինչպիսին ժողովրդավարական ընտրություններն են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի և Պուտինի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցը վախեցրել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքին և մի շարք այլ եվրոպական խոշոր քաղաքական գործիչների: Politico պարբերականի տվյալներով` ԵՄ պաշտոնյաներն ապշած են այդ հեռախոսազրույցի փաստից, քանի որ այն հարցականի տակ է դնում Ուկրաինային առավելագույն ռազմական և տնտեսական օգնության` նրանց ամբողջ ռազմավարությունը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ