Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Նոյեմբերի 05, 2025

Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

«Հայաստանի վարչապետի պնդումները՝ արտացոլված 2025 թվականի փետրվարի 10-ին «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, ինչպես նաև բազմաթիվ այլ անհիմն հայտարարություններ ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն և համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն», – ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը։

Նա նշել է, թե «44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ 2021 թվականին 600 միլիոն դոլարից հասնելով 1,6 միլիարդ դոլարի՝ 2024 թվականին»։

Նրա խոսքով՝ իբր Հայաստանը ձեռք է բերում «հարձակողական զինատեսակներ, որոնք կարող են մեծ տարածությունից խոցել Ադրբեջանի տարածքները»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը բազմից հերքել է Բաքվի կեղծ պնդումները և վստահեցրել, որ  Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին