Բաքվի զինվորական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարությունը
Նոյեմբերի 05, 2025

Բաքվի զինվորական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարությունը

Բաքվի զինվորական դատարանում այսօր կշարունակվի  Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարությունը:

Freearmenianprisoners.com կայքը  յուրաքանչյուր դատական նիստից հետո հակիրճ տեղեկություն է հրապարակում նիստում կատարվածին մասին, որը Վարդանյանի ընտանիքին հասանելի է դառնում տեղի փաստաբանի միջոցով:

Նախորդ նիստում դատախազն ընթերցել է «մեղադրական եզրակացությունը», ըստ որի Վարդանյանին առաջադրված  մեղադրանքներն սկսվում են 1988 թվականից, երբ նա դեռ Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր:

Վարդանյանի պաշտպանի կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները մերժվել են, դրանք մասնավորապես վերաբերել են մեղադրողի կողմից օգտագործվող բոլոր գրավոր փաստաթղթերի և նյութերի պատճենների տրամադրմանը, գրավոր փաստաթղթերի և նյութերի՝ ռուսերենով կամ անգլերենով տրամադրմանը, որպես «ապացույց» կցված տեսանյութերի հասանելիության ապահովմանը, ինտերնետ  կապի  ապահովմանը՝  պաշտպանության համար անհրաժեշտ նյութերին հասանելիություն ունենալու համար:

Նշվում է, որ մինչև հիմա Ռուբեն Վարդանյանի համար բանավոր թարգմանել է մեղադրական եզրակացության և «ապացույցների» հինգ տոկոսից էլ քիչ մասը։ Իսկ նրա տեղի փաստաբանը կարողացել է ուսումնասիրել նյութերի միայն 20 տոկոսը:

Նախորդ նիստին  Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարանի կողմից նշանակված թարգմանչին բացարկ հայտնելու մասին, այն բանից հետո, երբ նրա թարգմանած փաստաթղթերում հայտնաբերվել են լուրջ անհամապատասխանություններ, օրինակ՝ նախնական լսումների թարգմանված որոշման մեջ եղել են հղումներ Բելառուսի օրենսդրությանը:  Չնայած միջնորդությունը մերժվել է, սակայն դատարանը  կարգադրել է ապահովել ճշգրիտ թարգմանությամբ։

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նաև միջնորդություն է ներկայացրել՝ դատական կոլեգիային բացարկ հայտնելու մասին։ Դատական կոլեգիան հայտարարել է, որ այս միջնորդությունը քննության կառնվի միայն այն ժամանակ, երբ պետական մեղադրողը կավարտի մեղադրանքների հրապարակումը։

Այսօրվա նիստում  ևս կշարունակվի «մեղադրանքների» հրապարկումը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է:  Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը փետրվարի 11-ին է:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին