Կարելի է միացնել եկեղեցին դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի․ Արսեն Թորոսյան
Օգոստոսի 23, 2025

Կարելի է միացնել եկեղեցին դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի․ Արսեն Թորոսյան

By Հունիսի 04, 2024 274

Կարելի է միացնել եկեղեցին դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի:

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը.

«Երեկ դաշնակցական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իրենց կուրծքն էին պատառոտում` փորձելով պաշտպանել եկեղեցուն:

Իհարկե, ինքնին այդ տեսարանն արդեն կարելի էր հետաքրքիր համարել, քանի որ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին ավանդաբար մրցակիցներ են եղել հատկապես սփյուռքում իրենց ազդեցությունը հաստատելու գործում և հիմա փաստացի իշխանատենչության պատճառով նրանց ջրերը սկսել են մեկ առվով հոսել:

Որոշ ժամանակ առաջ գրել էի, որ ժանրի կանոնները պահանջում են, որ Գալստանյանը երդվի մաուզերի վրա և դառնա երդվյալ դաշնակցական, բայց կարծես թե կենացները ավելի են քաղցրացել` կարելի է միանգամից երկու մեծ ժողով անել և միացնել Հայ առաքելական եկեղեցին Հայ հեղափողական դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի:

Ինչևէ մեկ այլ բանի էի ուզում անդրադառնել, երբ երեկ գործընկերներս ՀՅԴ պատգամավորների եկեղեցին պաշտպանելու փորձերին ի պատասխան, հայտարարեցին, որ եկեղեցին և անձամբ կաթողիկոսը քաղաքական շարժում են ղեկավարում, դաշնակցական պատգամավորները սկսեցին աղաղակել, թե նման բան չկա, և պետք է դա ապացուցել:

Իսկ որ դա հենց այդպես է, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Գալստանյանն աջ ու ձախ պնդում է, որ նա բազմաթիվ քայլեր անելիս պետք է խորհրդակցի կաթողիկոսի և իր մյուս նախկին կամ ներկա (դա էլ ոչ ոք չի հասկանում) եկեղեցական գործընկներների հետ: Եկեղեցին հայտարարություններ է անում` ի պաշտպանություն այս «Սրբազան» կոչվող շարժման: Եկեղեցական տարբեր թեմեր Հայաստանից և արտեկրից աջակցության հայտարարություններ են անում Գալստանյանի գործողություններին:

Եթե եկեղեցին չառաջնորդեր այս շարժումը, մեկ օր էլ չէր անցնի դրա սկսվելուց, երբ Գալստանյանը կարգալույծ կհռչակվեր և կվռնդվեր եկեղեցու շարքերից: Բայց տեսնում ենք հակառակը:

Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցու պայքար իր ինքնիշխանությանը ձգտող Հայաստանի Հանրապետության դեմ»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները

Եվրոպան դադարեցնում է դեպի ԱՄՆ ծանրոցների առաքումները՝ Թրամփի կողմից հարկային արտոնությունների չեղարկման պատճառով

Շիրակում հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ

Թրամփը լսում է կնոջ կարծիքը և պարբերաբար խորհրդակցում նրա հետ. CNN

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային միջանցքը կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա առևտրային ուղու մի մասը, եթե ԱՄՆ-ը չսահմանափակի. Bloomberg

Իտալիայի դեսպանին բողոք են հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ում

Թուրքիայի արևմուտքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է ամբողջ Եվրոպայում

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անվտանգային հարցեր են քննարկել

Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Կլեբան-Բիկ և Սրեդնեե բնակավայրերը

Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր