Երևանում 10 անձ է ձերբակալվել. նրանց մոտ զենք ու թմրանյութ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 14, 2025

Երևանում 10 անձ է ձերբակալվել. նրանց մոտ զենք ու թմրանյութ է հայտնաբերվել

Երևանում 10 տղամարդկանց են ձերբակալել, որոնց մոտ հրազեն, սառը զենք և թմրանյութ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Իրավապահները տեղեկություն են ստացել, որ 32-ամյա մի տղամարդ և նրա ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք և թմրամիջոց։

Ոստիկանները հոկտեմբերի 3–ին`ժամը 18–ին, նրանց հայտնաբերել են Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում։

«Մի քանիսը փորձեցին դիմել փախուստի, ինչը կանխվեց: 10 անձ ձերբակալվեց և «Մերսեդես», «ԲՄՎ» ու 2 «Պոռշ» մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Ձերբակալվածներից մեկի` 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց յոթ փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ կար գաղտնի փականով դանակ, նման մի դանակ և կոկաինով երկու փաթեթ էլ հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու խուզարկությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է արգելել շան և կատվի մսի վաճառքը

Ալեք Բոլդուինը և նրա եղբայրը վթարի են ենթարկվել

Դրա համար էին մեր թշնամիները շատ երջանիկ իշխանափոխությամբ. Արտակ Զաքարյան

Զելենսկին հաստատել է, որ ուրբաթ օրը հանդիպելու է Թրամփի հետ

Ո ՞վ է այս կինը․ Թրամփը կատակով ողջունել է Իտալիայի վարչապետին և նրան «հրաշալի կին» անվանել

Բայդենը գովաբանել է Թրամփին և նրա թիմին

«Եվրատեսիլ» երգի մրցույթին Իսրայելի չմասնակցելու քվեարկությունը հետաձգել են

Լենկթեմուրի սրի հայկական առեղծվածը, կամ ինչպես առասպելը դարձավ պատմության էջ

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը՝ անվտանգության նկատառումներով

Էրդողանը կարող է օգնել Ուկրաինայի կարգավորման հարցում․ Թրամփ

Ալ Պաչինոն առաջին անգամ կիսվել է իր կյանքի ամենամեծ ափսոսանքով

«Դուք դեռ յոլա եք գնում, չէ՞․ Մենք պայքարում էինք 32 տարի, և մոտ մի ժամվա ընթացքում հաշտվեցինք»․ Թրամփ