Գերմանիայի կառավարությունն առաջարկել է կենսաթոշակի տարիքը բարձրացնել՝ հասցնելով մինչև 73 տարեկանը
Հոկտեմբերի 14, 2025

Գերմանիայի կառավարությունն առաջարկել է կենսաթոշակի տարիքը բարձրացնել՝ հասցնելով մինչև 73 տարեկանը

By Հոկտեմբերի 06, 2025 11

Գերմանիայի դաշնային կառավարության գիտա​​խորհրդատվական խորհուրդն առաջարկել է աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակի տարիքը մինչև 73 տարեկան՝ հաշվի առնելով ժողովրդագրական միտումները, գրում է Bild-ը։ 

Իր զեկույցում գիտա​​խորհրդատվական խումբը, որը ներառում է չորս գերմանացի տնտեսագետ, կոչ է անում անհապաղ բարեփոխել կենսաթոշակային համակարգը։

Նրանք հավելել են, որ Գերմանիայում տնտեսական արդյունքը երկար ժամանակ լճացել է արտադրողականության անբավարար աճի և ժողովրդագրական կառուցվածքային խնդիրների պատճառով։

«Մենք պետք է ավելի շատ աշխատենք, եթե ցանկանում ենք պահպանել սոցիալական ապահովագրության համակարգի չափն՝ առանց ապագա սերունդների վրա ավելի մեծ բեռ թողնելու։ Կենսաթոշակային տարիքը պետք է կապված լինի կյանքի տևողության հետ»,- ասում են հեղինակները։

Որպես օրինակ՝ փորձագետները մեջբերում են Դանիան, որտեղ կենսաթոշակի տարիքը հիմնված է կյանքի տևողության վրա և, ըստ ներկայիս գնահատականների, մինչև 2040 թվականը կբարձրանա մինչև 70 տարեկան։

Գերմանիայում կենսաթոշակի տարիքը ներկայում 65 տարեկան է, բայց մինչև 2031 թվականը նախատեսվում է բարձրացնել մինչև 67 տարեկան։ 2006 թվականից ի վեր այն շարունակ ճշգրտվել է կյանքի տևողությանը համապատասխան։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել

Էրդողանը Նեթանյահուի պատճառով քիչ է մնացել հրաժարվեր մասնակցել Գազայի խաղաղության գագաթնաժողովին