Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջում է Մակրոնի հրաժարականը
Հոկտեմբերի 14, 2025

Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջում է Մակրոնի հրաժարականը

By Հոկտեմբերի 06, 2025 13

Ֆրանսիայի ընդդիմության ներկայացուցիչները պահանջել են, որ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից այն բանից հետո, երբ վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական է տվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Սեբաստիան Լեկոռնյուի հրաժարականից հետո մենք կոչ ենք անում անհապաղ քննարկել 104 պատգամավորների առաջարկն Էմանուել Մակրոնի հրաժարականի մասին», – X-ում իր ելույթի տեսանյութերն է տարածել «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան Լյուկ Մելանշոնը:

Քաղաքական գործիչը նաև Մակրոնին մեղադրել է երկրում քաղաքական քաոս ստեղծելու համար։«Էմանուել Մակրոնը պետք է հրաժարական տա կամ հեռանա խորհրդարանի քվեարկությունից հետո», – հայտարարել է նա։

«Անկոտրում Ֆրանսիա»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատիլդ Պանոն իր հերթին հիշեցրել է, որ երկրում մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում երեք վարչապետ է փոխվել:

«Հետհաշվարկն սկսվել է: Մակրոնը պետք է հեռանա», – X-ում գրել է նա: Նման կոչերով հանդես են եկել նաև «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունից այլ խորհրդարանականներ:

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական է տվել հոկտեմբերի 6-ին՝ կառավարության նոր կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց: Նա քննադատել է քաղաքական կուսակցություններին փոխզիջումների գնալու պատրաստ չլինելու համար:

Վարչապետի անսպասելի և աննախադեպ հրաժարականն ավելի է խորացրել Ֆրանսիայում տիրող քաղաքական ճգնաժամը:

Նոր կառավարության կազմը դժգոհություն էր առաջացրել ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շրջանում:Սեբաստիան Լեկոռնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։

Նրա պաշտոնավարումը տևեց ընդամենը 26 օր: Վերջին երկու տարվա ընթացքում Լեկոռնյուն Ֆրանսիայի արդեն հինգերորդ վարչապետն էր:

Նրանից առաջ կառավարության ղեկավարի պաշտոնում լինելու ամենակարճ տևողության ռեկորդը պատկանում էր Միշել Բառնիեին, որը հրաժարական էր տվել 2024 թ. դեկտեմբերին՝ նշանակումից երեք ամիս անց:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու` Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը. ԵԱՀԿ գործող նախագահ (տեսանյութ)

Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը ժամեր անց ևս 2 մարդու է սպանել Զովաշենի դաշտամիջյան հատվածում

ԿԳՄՍ ու Ժաննան ինձնից պահանջում են 5 մլն դրամ` զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան

Պենտագոնին մեղադրել են խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի մեջ

Եգիպտոսում Թրամփը երկար ժամանակ սեղմել է Մակրոնի ձեռքը

Թուրքիան թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի գագաթնաժողովին․ Hürriyet

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի առանձնազրույցը

Ռուբլին և դոլարը թանկացել են.  փոխարժեքը հոկտեմբերի 14-ին

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

Թրամփը կմեկնի Մալայզիա՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

ԱԱ-2026․ 22 երկիր արդեն ունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է արգելել շան և կատվի մսի վաճառքը