Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ
Հոկտեմբերի 14, 2025

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության դեմ՝ հանձին Գլխավոր դատախազության, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել: Սեդրակ Քոչարյանը պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը և փոխհատուցել ոչ նյութական վնասը՝ 2 մլն դրամի չափով: Գրում է Հետքը: 

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատարան դիմել են ոչ շատ տարածված հայցով, քանի որ պրակտիկայում անմեղության կանխավարկածի խախտման հետ կապված շատ քիչ հայցադիմումներ են ներկայացվում:

«Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, և գործը գտնվում է դատարանում: Սեդրակ Քոչարյանն ի սկզբանե պնդել է, որ այդ գործողությունները չի կատարել: Այն ընթացքում, երբ գործը նախաքննական մարմնից ուղարկվել է դատարան՝ քննության համար, դատախազը, որը այս գործով մեղադրողն է դատարանում, իսկ նախաքննության ժամանակ հսկող դատախազն էր, հարցազրույց է տվել Հայաստանի առաջին հեռուստաալիքին, և որպես հաստատված հանգամանք պնդել է, որ Սեդրակ Քոչարյանը կատարել է այդ հանցագործությունները: Ոչ թե ասել է՝ մենք իրեն մեղադրում ենք այսինչ կամ այնինչ բանում, այլ հաստատված փաստ ներկայացրել է այն, ինչի վերաբերյալ դեռ դատավարություն պիտի ընթանա, դեռ  դատարանը պիտի դատավճիռ կայացնի՝ արդարացման կամ մեղադրական»,- ասում է Հայկ Ալումյանը: 

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները` միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու` Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը. ԵԱՀԿ գործող նախագահ (տեսանյութ)

Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը ժամեր անց ևս 2 մարդու է սպանել Զովաշենի դաշտամիջյան հատվածում

ԿԳՄՍ ու Ժաննան ինձնից պահանջում են 5 մլն դրամ` զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան

Պենտագոնին մեղադրել են խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի մեջ

Եգիպտոսում Թրամփը երկար ժամանակ սեղմել է Մակրոնի ձեռքը

Թուրքիան թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի գագաթնաժողովին․ Hürriyet

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի առանձնազրույցը

Ռուբլին և դոլարը թանկացել են.  փոխարժեքը հոկտեմբերի 14-ին

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

Թրամփը կմեկնի Մալայզիա՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

ԱԱ-2026․ 22 երկիր արդեն ունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է արգելել շան և կատվի մսի վաճառքը