Որոշ արաբական և իսլամական երկրներ կոչ են արել բանակցություններ սկսել Գազայում իշխանության փոխանցման վերաբերյալ
Հոկտեմբերի 14, 2025

Որոշ արաբական և իսլամական երկրներ կոչ են արել բանակցություններ սկսել Գազայում իշխանության փոխանցման վերաբերյալ

By Հոկտեմբերի 05, 2025 15

Որոշ արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարներ կոչ են արել բանակցություններ սկսել Գազայի կառավարումը ՀԱՄԱՍ-ից անցումային կոմիտեին փոխանցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է «ՌԻԱ Նովոստի»-ի ստացած համապատասխան հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի նախարարները ողջունում են ՀԱՄԱՍ-ի պատրաստակամությունը Գազայի կառավարումը հանձնել անկախ տեխնոկրատներից կազմված Պաղեստինյան ինքնավարության անցումային կոմիտեին։ Նրանք ընդգծել են առաջարկի իրականացման մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելու և դրա բոլոր ասպեկտները քննարկելու համար անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ Թուրքիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները ողջունել են ԱՄՆ նախագահի կոչը Իսրայելին՝ դադարեցնելու Գազայի վրա հարձակումները, և նշել, որ նման զարգացումը «իրական հնարավորություն է ներկայացնում համապարփակ, կայուն հրադադարի հասնելու և Գազայի բնակիչների համար կարևորագույն մարդասիրական պայմանները բարելավելու համար։

Հոկտեմբերի 4-ին Իսրայելի կառավարության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Թրամփի ծրագրի համաձայն՝ բոլոր ողջ իսրայելացի պատանդներին ազատ արձակելու և մահացածների մարմինները հանձնելու պատրաստակամության մասին: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԱ-2026․ 22 երկիր արդեն ունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է արգելել շան և կատվի մսի վաճառքը

Ալեք Բոլդուինը և նրա եղբայրը վթարի են ենթարկվել

Դրա համար էին մեր թշնամիները շատ երջանիկ իշխանափոխությամբ. Արտակ Զաքարյան

Զելենսկին հաստատել է, որ ուրբաթ օրը հանդիպելու է Թրամփի հետ

Ո ՞վ է այս կինը․ Թրամփը կատակով ողջունել է Իտալիայի վարչապետին և նրան «հրաշալի կին» անվանել

Բայդենը գովաբանել է Թրամփին և նրա թիմին

«Եվրատեսիլ» երգի մրցույթին Իսրայելի չմասնակցելու քվեարկությունը հետաձգել են

Լենկթեմուրի սրի հայկական առեղծվածը, կամ ինչպես առասպելը դարձավ պատմության էջ

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը՝ անվտանգության նկատառումներով

Էրդողանը կարող է օգնել Ուկրաինայի կարգավորման հարցում․ Թրամփ

Ալ Պաչինոն առաջին անգամ կիսվել է իր կյանքի ամենամեծ ափսոսանքով