Ռուսաստանը և Ուկրաինան կրկին միմյանց մեղադրել են բնակավայրերին համակարգված հшրվածներ հասցնելու մեջ
Հոկտեմբերի 14, 2025

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին միմյանց մեղադրել են բնակավայրերին համակարգված հшրվածներ հասցնելու մեջ

By Հոկտեմբերի 05, 2025 12

Անցած գիշեր Ուկրաինան կրկին ենթարկվել է Ռուսաստանի համակարգային հարձակմանը՝ ավելի քան 50 հրթիռների և գրեթե 500 հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ հարվածներ են հասցվել Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Խերսոնի և Օդեսայի մարզերի բնակավայրերին։ 

«Այս պահին հայտնի է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է տասը մարդ։ Ցավոք, հինգ մարդ զոհվել է»,- ասված է գրառման մեջ։

Ռուսական ՏԱՍՍ գործակալության տվյալներով էլ՝ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմը վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումներ է իրականացրել Բելգորոդի մարզի բնակավայրերի վրա՝ օգտագործելով ավելի քան 140 անօդաչու թռչող սարք։

 Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տեղեկատվությամբ՝ Բելգորոդը հարձակման է ենթարկվել 33 անօդաչու թռչող սարքով, որոնցից 30-ը խփվել է: Նշվում է, որ առևտրային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ամուսնական զույգ:

 «Տղամարդը հոսպիտալացվել է մարզային կլինիկական հիվանդանոցում, իսկ կինը դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար», - գրել է նահանգապետը՝ հավելելով, որ վնասվել են չորս բազմաբնակարան շենքերի ինը բնակարաններ և մեկ առանձնատուն։

Նահանգապետի խոսքով՝ Շեբեկինոյում մի տղամարդ կանգնել է պայթուցիկ սարքի վրա և ծանր վիճակում հոսպիտալացվել է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել

Էրդողանը Նեթանյահուի պատճառով քիչ է մնացել հրաժարվեր մասնակցել Գազայի խաղաղության գագաթնաժողովին