Ողբերգություն Թբիլիսիում. Երեք հոգանոց ընտանիքը ցած է ընկել բնակելի շենքի 22-րդ հարկից
Հոկտեմբերի 14, 2025

Ողբերգություն Թբիլիսիում. Երեք հոգանոց ընտանիքը ցած է ընկել բնակելի շենքի 22-րդ հարկից

By Հոկտեմբերի 04, 2025 15

Թբիլիսիի Իսանի շրջանում բնակելի շենքի 22-րդ հարկից ընկնելուց հետո երեք մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ անչափահաս, հայտնում է «Ֆորմուլա» հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերով «Archi» բնակելի համալիրում։ Ըստ նախնական տեղեկությունների, զոհվածները ամուսնական զույգ են և նրանց 11-ամյա երեխան։ Համալիրի կառավարող ընկերությունը պարզաբանել է, որ այն բնակարանը, որի պատուհանից ընկել են զոհերը, վարձով է տրվել օտարերկրյա քաղաքացիների։ 

Հարևանները հայտնել են, որ միջադեպից կարճ ժամանակ առաջ բնակարանից ճիչեր և վեճի ձայներ են լսել։ Դատաբժշկական քննիչները կնոջ մարմնի վրա բազմաթիվ կտրվածքներ են հայտնաբերել։

«Առավոտից դեպքի վայրում աշխատում են փորձագետ-քրեագետներ։ Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չի տրամադրել», - հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 04 Հոկտեմբերի 2025 16:13

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել

Էրդողանը Նեթանյահուի պատճառով քիչ է մնացել հրաժարվեր մասնակցել Գազայի խաղաղության գագաթնաժողովին