8 ամսում ՆԳՆ-ն իրավախախտումների համար քաղաքացիներից շուրջ 12.5 մլրդ դրամ է գանձել
Հոկտեմբերի 14, 2025

8 ամսում ՆԳՆ-ն իրավախախտումների համար քաղաքացիներից շուրջ 12.5 մլրդ դրամ է գանձել

By Հոկտեմբերի 04, 2025 14

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերը կազմել են շուրջ 12.5 մլրդ դրամ՝ 10.1%-ով (1.1 մլրդ դրամով) գերազանցելով նախորդ տարվա հունվար-օգոստոսի ցուցանիշը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով ՀՀ պետական բյուջեի կատարման օգոստոս ամսվա ամփոփ բնութագիրը: 

Նշենք, որ խոսքը վերաբերվում է հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար գանձված տուգանքների գումարներին:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերը 13.4%-ով (2.2 մլրդ դրամով) գերազանցել են ինն ամիսների ծրագրված ցուցանիշը և 9.1%-ով (1.5 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:  

Ըստ ֆինանսների նախարարության՝ ծրագրի գերազանցումը, մասնավորապես, պայմանավորված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից բյուջեում չնախատեսված տուգանքների գանձմամբ, որոնք կազմել են ավելի քան 1 մլրդ դրամ և 4.2%-ով (41 մլն դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի բարձր մակարդակ է գրանցվել նաև ՀՀ արդարադատության նախարության կողմից կիրառված պատժամիջոցների դիմաց գանձված գումարների գծով, որոնք կազմել են 1.4 մլրդ դրամ՝ 97.8%-ով (693.8 մլն դրամով) գերազանցելով ծրագրված և 95%-ով (683.4 մլն դրամով)՝ նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների փաստացի ցուցանիշները՝ պայմանավորված պրոբացիայի ծառայության կողմից գանձված տուգանքների աճով:

Մուտքերի բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մասնակիցներից պայմանների ապահովման վճարներով, որոնք կազմել են 671.5 մլն դրամ՝ ինն ամիսներին ծրագրված 11.3 մլն դրամի և նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների 15.1 մլն դրամի դիմաց: 964.3 մլն դրամ են կազմել տեսչական մարմինների կողմից ապահովված մուտքերը, որոնք 41.5% ով գերազանցել են ինն ամսվա ծրագրված ցուցանիշը և 30.2% ով (223.7 մլն դրամով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ». «Հրապարակ»

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել