Մոսկվա կատարած այցից հետո Պուտինը Փաշինյանին արգելել է կատարել Վաշինգտոնի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները. Ադրբեջանի նախկին արտգործնախարար
Հոկտեմբերի 14, 2025

Մոսկվա կատարած այցից հետո Պուտինը Փաշինյանին արգելել է կատարել Վաշինգտոնի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները. Ադրբեջանի նախկին արտգործնախարար

By Հոկտեմբերի 01, 2025 19

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին և հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հռետորաբանությունը և այժմ փորձում է Ադրբեջանին դարձնել իր սաբոտաժի մեղավորը:

Զուլֆուղարովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմաիր Պուտինը փաստաացի արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։

«ՀՀ-ի ԵՄ անդամակցության և Մոսկվայից հեռանալու մասին խոսակցությունները պարզապես քողարկում են։ Մայիսի 9-ին Մոսկվայում կայացած զորահանդեսի պատվավոր հյուրը կշարունակի կատարել «գործակալի» գործառույթը:

Փաշինյանը իր հռետորաբանության փոփոխությունը ամերիկյան կողմին կբացատրի նրանով, որ պատրաստվում է ընտրությունների և պետք է կոշտացնի իր դիրքորոշումը»,-կարծում է նա:

Նա ընդգծել է, որ վաշինգտոնյան հանդիպման իրական արդյունքները կայանում են նրանում, որ Հայաստանը երկկողմ փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ և պարտավորություն ստանձնել բանակցություններ սկսել «Զանգեզուրի միջանցքի» օգտագործման ձևաչափի շուրջ:

«Հայաստանը բանակցում է միայն ամերիկյան կողմի հետ, բայց Ադրբեջանը, չնայած դրան ուղղակիորեն չի մասնակցում, վետոյի իրավունք ունի։ Եթե ապահովվեն Նախիջևանի հետ անվտանգ և անարգել հաղորդակցության պայմանները, Բաքուն չի խոչընդոտի։ Հակառակ դեպքում Ադրբեջանը չի մասնակցի նախագծի իրականացմանը»,-ավելացրել է Զուլֆուղարովը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի դիրքորոշման կոշտացումը բացատրվում է Մոսկվայի ճնշմամբ։ Ներկա իրավիճակից ամենից շատ դժգոհ են Ռուսաստանն ու Իրանը, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ բանակցությունների նոր ձևաչափերը թուլացնում են նրանց ազդեցությունը տարածաշրջանում:

«Տարբեր պատրվակներով Փաշինյանը կհետաձգի ամերիկացիների հետ համաձայնագրի հետ կապված հարցերը կամ կառաջարկի դիրքորոշումներ, որոնք այն անընդունելի կդարձնեն Ադրբեջանի համար։ Այս ամենը, ակնհայտորեն, Մոսկվայի ճնշման արդյունք է։ Նա միշտ էլ եղել է Ռուսաստանի կամքի կատարողը և դա բազմիցս ցույց է տվել, նույնիսկ Հայաստանում»,-նշել է Զուլֆուղարովը։

Նա նաև ասել է, որ 1992 թվականից «Զանգեզուրի միջանցքում» արդեն տեղակայվել են ռուս սահմանապահներ, և ապագայում նրանց ներկայությունը կարող է հատվել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաքելությունների հետ:

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես այս ամենը տեղի կունենա գործնականում, բայց մի բան ակնհայտ է՝ Մոսկվան չի ցանկանում ընդունել Վաշինգտոնի պայմանավորվածությունների արդյունքները և Փաշինյանին հրահանգ է տվել ձգձգել գործընթացը»,-հավելել է Ադրբեջանի նախկին նախարարը:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 01 Հոկտեմբերի 2025 16:37

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել

Էրդողանը Նեթանյահուի պատճառով քիչ է մնացել հրաժարվեր մասնակցել Գազայի խաղաղության գագաթնաժողովին