Բենզինի արտահանման արգելքը մինչև տարեվերջ կերկարաձգվի բոլոր մասնակիցների համար, բացառությամբ միջկառավարական համաձայնագրերով մատակարարումների։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով՝ մինչև տարեվերջ կներդրվի նաև դիզելային վառելիքի արտահանման արգելք՝ ոչ արտադրողների համար։
«Այո՛, լուծում կա։ Մենք առաջիկայում կերկարաձգենք բենզինի արտահանման արգելքը մինչև տարեվերջ, ինչպես նաև դիզելային վառելիքի արտահանման արգելք կսահմանվի ոչ արտադրողների համար՝ նույնպես մինչև տարեվերջ։ Սա մեզ թույլ կտա լրացուցիչ ապահովել շուկան նավթամթերքներով»,- ասել է նա՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ոչ արտադրողների համար էմբարգոն ուժի մեջ է մտել մարտի 1-ից, հուլիսի վերջին այն տարածվել է խոշոր նավթամթերք արտադրողների վրա։
Նովակը պարզաբանել է, որ բենզինի արտահանումը կարգելվի մինչև տարեվերջ բոլոր մասնակիցների համար, բացառությամբ միջկառավարական համաձայնագրերով մատակարարումների։ Նա հավելել է, որ Ռուսաստանում ներկայումս նավթամթերքի աննշան պակաս կա, որը ծածկվում է կուտակված պաշարներով։