Ռուսաստանը մինչև 2030 թվականը կգործարկի աշխարհում առաջին միջուկային էներգահամակարգը՝ փակ վառելիքի ցիկլով։ Այն կկառուցվի Տոմսկի մարզում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումի ժամանակ։
Պուտինը նշել է, որ ուրանի պաշարները կբավարարեն մինչև 2090 թվականը, բայց կարող է և ավելի շուտ սպառվեն։ Ռուս գիտնականների կողմից իրականացված հեղափոխական զարգացումը կօգնի լուծել այս խնդիրը։
«Տվյալների կենտրոնների էլեկտրաէներգիայի սպառումը հաջորդ տասնամյակում ավելի քան կեռապատկվի։ Ռուսաստանն արդեն կառուցում է տվյալների կենտրոններ իր ատոմակայաններում։ Գլոբալ Հարավի և Արևելքի երկրները կխթանեն խաղաղ միջուկային էներգիայի պահանջարկի աճը։ Եվ միայն Ռուսաստանն ունի փորձագիտական գիտելիքներ ամբողջ միջուկային էներգիայի տեխնոլոգիական շղթայում»,-ասել է Պուտինը։