Հայաստանում 2026 թվականին կկրճատվեն պաշտպանական ծախսերը։ Այս մասին են վկայում ՀՀ պետբյուջեի նախագծում տեղ գտած տվյալները։ Նախագծին այսօր հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
2025 թ. ՀՀ պետական բյուջեի համեմատ 2026 թվականին պաշտպանության նախարարության ծախսերը կկրճատվեն 15,3 %–ով և կկազմեն 563,1 մլրդ դրամ: Բացարձակ թվերով կրճատումը կկազմի 101,5 մլրդ դրամ։
Ներքին գործերի նախարարության գծով ծախսերը կկրճատվեն 2,2 %–ով՝ հասնելով 102,6 մլրդ դրամի։ Ոստիկանության գծով առանձին տվյալներ չեն ներկայացվել։
Սոցիալական պաշտպանության ծախսերը 2026 թ. կաճեն 9,6 %–ով՝ 905,6-ից հասնելով 993 մլրդ դրամի և կկազմեն բոլոր ծախսերի 27,4 %–ը։ Ծախսերը հիմնականում կաճեն ոչ թե թոշակների վճարման հաշվին (այդ ծախսերը կկրճատվեն 1 %–ով և կկազմեն մոտ 347 մլրդ դրամ), այլ կուտակային կենսաթոշակային հաշիվների, պետական վճարումների, թոշակառուների համար քեշբեքի և ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության հաշվին։
Առողջապահության ծախսերը կաճեն 26,3 %–ով՝ հասնելով 212,4 մլրդ դրամի՝ հիվանդանոցների և պոլիկլինիկաների կառուցման հաշվին։