Մերձավանի կրակոցներից վիրավորված Արծրուն Գալստյանը, որ ծանր վիճակում հիվանդանոցում է, գիտակցության է եկել և ցուցմունք տվել։
«Վիրավորում ստացած անձը գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- Radar Armenia-ի հարցին ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեից: