Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի գեղասահորդներ Ադելիա Պետրոսյանին և Պյոտր Գումեննիկին թույլ կտա 2026 թվականին Իտալիայում կայանալիք խաղերին մասնակցել չեզոք կարգավիճակով։ Այս հարցում վստահ է Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Անտոն Սիխարուլիձեն:
«Չեմ պատկերացնում, թե ինչ բողոք կարելի է ունենալ, երբ խոսքը Ադելիայի և Պյոտրի մասին է։ Վստահ եմ, որ նրանք կանցնեն նաև այդ ընտրությունը։ Թե՛ Պետրոսյանը, թե՛ Գումեննիկը փորձառու մարզիկներ են և օլիմպիադային նախապատրաստվելու ընթացքում հաստատ սակավախոս կլինեն։ Չէ՞ որ բառացիորեն յուրաքանչյուր բառը պետք է կշռադատեն, որպեսզի ինչ-որ բանից կառչելու առիթ չտան»,-ասել է Սիխարուլիձեն։
Անցյալ շաբաթ Ադելիա Պետրոսյանը և Պյոտր Գումեննիկը հաղթեցին Պեկինի որակավորման մրցաշարում և ընտրվեցին 2026 թվականի օլիմպիական խաղերին որպես մենասահորդներ մասնակցելու համար: Միևնույն ժամանակ, ռուս գեղասահորդները դեռ պետք է ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովի կողմից չեզոքության չափանիշների պահպանման ստուգում անցնեն։