Բացառիկ կադրեր Փարաքարում տեղի ունեցած ողբերգությունից
Հոկտեմբերի 14, 2025

Բացառիկ կադրեր Փարաքարում տեղի ունեցած ողբերգությունից

By Սեպտեմբերի 24, 2025 17

Բացառիկ կադրեր են հայտնվել Փարաքարում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգությունից։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են երեք տղամարդիկ դուրս գալիս շինությունից, որից շատ կարճ ժամանակ անց մարդասպանը վազելով գալիս է եւ ընթացքից կրակահերթ է արձակում կանգնածների վրա։ 

Հատկանշական է, որ հեռանալիս մի պահ վերադառնում է, նորից է կրակում արդեն ընկած մարդկանց վրա և զենքի կոթով հարվածում։

Կադրերն առանց քողարկման կարող եք դիտել այստեղ։

Ավելի վաղ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ 

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։ 

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ: 

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել

Էրդողանը Նեթանյահուի պատճառով քիչ է մնացել հրաժարվեր մասնակցել Գազայի խաղաղության գագաթնաժողովին