Հեղինակավոր Goal պորտալը ներկայացրել է հաջորդ տարվա՝ 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։
Մրցանակի ներկայիս դափնեկիրը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն է։
Լավագույն 10-յակը ներկայացված է հետևյալ տեսքով․