ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համաշխարհային առաջնորդներին ուղղված իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մյուս երկրների նկատմամբ իր երկրի գերազանցության մասին՝ ընդգծելով, որ Ամերիկան արդեն հասել է «ոսկե դարաշրջանին»։
Նա հիշեցրել է, որ այսօր ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր վերջին ելույթից վեց տարի անց, և որ «պատերազմի զենքերը ոչնչացրել են աշխարհը այդ ժամանակվանից»։
«Հանգստության և կայունության դարաշրջանը զիջել է մեր ժամանակների ամենամեծ ճգնաժամերից մեկին, և այստեղ՝ Միացյալ Նահանգներում, նախորդ վարչակազմի չորս տարվա թուլությունը, թափթփվածությունը և արմատականությունը մեր երկիրը հասցրել են կրկնվող աղետների»,- նշել է Դոնալդ Թրամփը։
Ըստ Թրամփի՝ այսօր, իշխանության վերադառնալուց ընդամենը ութ ամիս անց, ԱՄՆ-ն «աշխարհի ամենաթեժ երկիրն է, և ոչ մի այլ երկիր նույնիսկ մոտավոր համեմատելի չէ ԱՄՆ-ի հետ»։
«Ամերիկան օժտված է ամենահզոր տնտեսությամբ, ամենաապահով սահմաններով, ամենաուժեղ բանակով, ամենաամուր բարեկամությյամբ և աշխարհի ցանկացած ազգի մեջ ամենաուժեղ ոգով։ Սա իսկապես Ամերիկայի ոսկեդարն է»,- ասել է նա։