Փարիզի «Շատլե» թատրոնում, «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխության կանանց ֆուտբոլի գլխավոր մրցանակին արժանացավ Այտանա Բոնմատին։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհին կարիերայում երրորդ անգամ արժանացավ ֆուտբոլում անհատական ամենահեղինակավոր մրցանակին։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով մրցանակը ևս ստացել էր Այտանան։