Լատվիայի իշխանությունները մտադիր են սկսել երկրի արևելյան սահմանի երկայնքով ճահիճների վերականգնման նախագիծ, որը կարող է լինել հնարավոր հարձակումներից բնական պաշտպանական գիծ։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Զինված ուժերը աջակցում են Լատվիայի արևելյան սահմանին տորֆի արդյունահանման վայրերի վերականգնմանը։ Սա կարող է դառնալ կարևոր գործոն երկրի պաշտպանունակության ամրապնդման և սահմանի երկայնքով բնական արգելապատնեշ ստեղծելու գործում», – ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ հատկապես կարևոր է կենտրոնանալ այն տարածքների վրա, որտեղ ճահճային էկոհամակարգերի վերականգնումը անմիջականորեն կնպաստի բալթյան պաշտպանության գծի ձևավորմանը և կառուցմանը: Ծրագիրը նախատեսում է ճահճային տարածքների, ջրամբարների և տորֆի արտադրության տարածքներում անտառների վերականգնում: