Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Հոկտեմբերի 14, 2025

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

By Օգոստոսի 12, 2025 36

Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: 
 
Դեպքի վայր է ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ Արմավիրի մարզի բնակիչ 56-այա Վարդուհի Ղ.-ի վարած «Renault Captur» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու նրա հետ ավտոմեքենայում գտնվող ամուսինը, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: 

Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի դիմային հատվածը, դիմապակին և սրահի ցուցիչների վահանակը՝ մասամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին

Սասուն Միքայելյանը ՔՊ-ից նեղացա՞ծ է

Իսրայելը որոշել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ սահմանային անցակետը չբացել

Երկրորդ սերնդի արհեստական բանականություն. երբ թվայինը հանդիպում է ֆիզիկականին

ՔԿ–ն մանրամասներ է հայտնել սկզբում Արամուսում, ապա Զովաշենի ճանապարհին 4 մարդու սպանության դեպքից

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու` Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը. ԵԱՀԿ գործող նախագահ (տեսանյութ)

Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը ժամեր անց ևս 2 մարդու է սպանել Զովաշենի դաշտամիջյան հատվածում

ԿԳՄՍ ու Ժաննան ինձնից պահանջում են 5 մլն դրամ` զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան

Պենտագոնին մեղադրել են խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի մեջ

Եգիպտոսում Թրամփը երկար ժամանակ սեղմել է Մակրոնի ձեռքը

Թուրքիան թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի գագաթնաժողովին․ Hürriyet

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի առանձնազրույցը

Ռուբլին և դոլարը թանկացել են.  փոխարժեքը հոկտեմբերի 14-ին

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

Թրամփը կմեկնի Մալայզիա՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար