Չեմ պատրաստվում ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել. Գրիգոր Տեր-Ղազարյան
Հոկտեմբերի 14, 2025

Չեմ պատրաստվում ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել. Գրիգոր Տեր-Ղազարյան

By Հուլիսի 25, 2025 48

Գործարար ԳրիգորՏեր-Ղազարյանը հերքելէ տեղեկությունն այն մասին, որ մտադիր է ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները արձանագրել էին, թե ինչպես է նա իր մեքենայով դուրս գալիս ՀԷՑ-ի գրասենյակից: Նրանքենթադրել են, որ Տեր-Ղազարյանը կարող է դառնալ ընկերության հաջորդ սեփականատերը և եկել է հարցը քննարկելու ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

«Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ», - գրել է Տեր-Ղազարյանը:

Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության ղեակավար Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է:Ի դեպ, հենց այդ քաղաքական ուժն է Երևանի քաղաքապետարանում կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և օգնել Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրվել։ Տեր-Ղազարյանին է պատկանում նախկինում Երասխից Արարատ տեղափոխված GTB Steel գործարանը, որի բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժապավենը կտրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Բացի այդ, գործարարի ընկերությունը Երևանի կենտրոնում գտնվող «Կասկադ» համալիրի կառուցապատողն է։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։

Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը