Ռուսաստանում կործանված ինքնաթիռը 2018-ից ի վեր չորս ավիամիջադեպի մեջ է հայտնվել
Հոկտեմբերի 15, 2025

Ռուսաստանում կործանված ինքնաթիռը 2018-ից ի վեր չորս ավիամիջադեպի մեջ է հայտնվել

By Հուլիսի 24, 2025 41

Ռուսաստանի Ամուրի մարզում հուլիսի 24-ին կործանված An-24 ինքնաթիռը 2018 թվականից ի վեր 4 ավիամիջադեպի մեջ է հայտնվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մասնավորապես, 2018 թվականին տվյալ ինքնաթիռը վնասվել է թռիչքուղուց դուրս գալու ժամանակ։ Օդանավը բախվել է լուսարձակող սյանն ու վնասել ձախ թևը։ Այդ ժամանակ ինքնաթիռում գտնվող 24 անձանցից ոչ մեկ չէր տուժել։ Բացի այդ, 2022 թվականի ապրիլին Իրկուտսկ-Բոդայբո չվերթն իրականացնելու ժամանակ գործել է «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռին վտանգավոր մոտեցման մասին նախազգուշական համակարգը։

2022 թվականի մայիսին ինքնաթիռը չվերթի իրականացման ժամանակ վերադարձել է օդանավակայան՝ գեներատորի խափանման պատճառով։Իսկ արդեն 2025 թվականի մարտին Իրկուտսկ-Կիրենսկ չվերթի իրականացման ժամանակ օդանավի անձնակազմը ռադիոընդունիչներից մեկի խափանման պատճառով խնդրել է վերադառնալ կայանատեղի։

Ամուրի մարզպետ Վասիլի Օրլովը պաշտոնապես հայտարարել է, որ հուլիսի 24-ին կործանված ինքնաթիռում եղել է 49 մարդ՝ 43 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Վթարի հետևանքով բոլոր ուղևորները զոհվել են։Ռուսական կողմից հայտնել են, որ որպես ինքնաթիռի կործանման նախնական պատճառ է դիտարկվում անձնակազմի կողմից սխալը վատ տեսանելության պայմաններում վայրէջքի փորձի ժամանակ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան