Պարեկներից մեկը հարվածել է բաժնում գտնվող քաղաքացուն, մյուսը՝ չի հաշվառել դեպքը. նախաքննությունն ավարտվել է
Հոկտեմբերի 14, 2025

Պարեկներից մեկը հարվածել է բաժնում գտնվող քաղաքացուն, մյուսը՝ չի հաշվառել դեպքը. նախաքննությունն ավարտվել է

By Հուլիսի 23, 2025 51

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար Պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացրել են վարչարարություն, որի ժամանակ վարորդի ուղևորը, դուրս գալով ավտոմեքենայից, մոտեցել է վերջիններիս և միջամտել նրանց կողմից իրականացվող վարչարարությանը՝ վարորդին հորդորելով նստել ավտոմեքենան: 

Պարեկային ծառայության երկու աշխատակիցները պահանջել են չմիջամտել իրենց ծառայողական լիազորությունների իրականացմանը, սակայն քաղաքացին չի ենթարկվել օրինական պահանջին՝ շարունակելով խոչընդոտել նրանց կողմից վարչարարության իրականացումը:

Արդյունքում պարեկային ծառայողները վարչական ձերբակալման են ենթարկել տվյալ քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության բաժին, որտեղ նրանցից մեկը մյուս ծառայողի ներկայությամբ հակաիրավական վարքագիծ դրսևորելու համար պատժելու նպատակով բռունցքով հարվածներ է հասցրել իրենց իրավազորության տակ գտնվող, ձերբակալված անձի կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Պարեկային ծառայության մյուս աշխատակիցը միջոցներ չի ձեռնարկել բռնության գործադրումը կանխելու և խափանելու ուղղությամբ։ Բացի այդ՝ ընթացք չի տվել քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման դեպքին, ինչը մնացել է հաշվառումից դուրս:

Պարեկային ծառայության աշխատակիցներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), իսկ մյուսի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված՝ ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և հսկող դատախազի հաստատմամբ՝ կասեցվել է վերջիններիս պաշտոնավարումը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան