Տոմսկի պետական համալսարանն արձագանքել է պատմության աղավաղումների վերաբերյալ «Գեղարդի» դիմում–բողոքին
Օգոստոսի 23, 2025

Տոմսկի պետական համալսարանն արձագանքել է պատմության աղավաղումների վերաբերյալ «Գեղարդի» դիմում–բողոքին

By Հուլիսի 23, 2025 34

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին, ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական որոշ հրապարակումների համար։ 

Տոմսկի պետական համալսարանի գիտական ամսագրերում վերջին տարիներին ադրբեջանցի «գիտնականների» կողմից հրապարակվում են նյութեր, որոնցում առկա են ոչ միայն հայկական պատմական իրողությունների աղավաղումներ, այլև՝ կողմնակալ մեկնաբանությունների տարրեր, որոնք չեն համապատասխանում գիտական օբյեկտիվության սկզբունքներին։ Դիմում-բողոքի մեջ անդրադարձ է կատարվել ադրբեջանցի «պատմաբանների» կողմից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի՝ պատմականորեն ճիշտ անվանումն «Իրևան» աղավաղված ձևով ներկայացնելու, «Երևանի (Էրիվանի) նահանգ» հասկացությունը կամայականորեն «Իրևանի նահանգով» փոխարինելու, հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերը՝ լավաշը, քոչարի պարը և այլն, ադրբեջանական հայտարարելու փորձերին։  

Նման հրապարակումները ոչ միայն հակասում են ակադեմիական էթիկային, այլև խաթարում են ակադեմիական չափանիշների նկատմամբ վստահությունը՝ նպաստելով անցյալի առասպելականացված և քաղաքականապես մոտիվացված մեկնաբանությունների օրինականացմանը։ 

Ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի՝  ստացվել է Տոմսկի համալսարանի ղեկավարության պատասխան նամակը։ 

Ի պատիվ Տոմսկի համալսարանի ղեկավար կազմի՝ «Գեղարդ» հիմնադրամի մատնանշած փաստերը քննության են առնվել հատուկ հանձնաժողովի կողմից։ Չհերքելով հիմնադրամի ներկայացրած խնդրահարույց դեպքերի առկայությունն ու ադրբեջանցի հեղինակների կեղծարարությունները՝ համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում ավելի պատասխանատու և զգուշավոր լինել նմանօրինակ հոդվածների նկատմամբ։ 

Մեր հորդորն է ադրբեջանցի հեղինակներին, որոնք նշված համալսարանի պարբերականներում հակահայկական հոդվածներով են հանդես գալիս, ինչպես օրինակ՝ Նիգար Գոզալովան է, այսուհետ փորձել գիտությամբ զբաղվել անաչառ և օբյեկտիվ՝ անկախ այն հանգամանքից, որ դա կարող է վեր հանել սեփական երկրի՝ Ադրբեջանի պատմության հորինվածքները։ 

«Գեղարդ» հիմնադրամը, շնորհակալություն հայտնելով Տոմսկի համալսարանի ղեկավարությանը՝ պրոֆեսիոնալ մոտեցման և անաչառության համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»

Ռուսաստանում WhatsApp-ի փոխարեն կգործի Max մեսենջեր

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը

Դիլիջանի թունելը մինչև ժամը 14:00 կշարունակի փակ մնալ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Վրաստանը նոր մայրուղով կմիանա Թուրքիային