Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական առավելագույն ռեկորդըը՝ գերազանցելով 113 հազար դոլարը։
Այս մասին վկայում են Binance հարթակի տվյալները։
Միևնույն ժամանակ, Bitcoin-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 2.17 տրիլիոն դոլարը, ինչն, ըստ Companiesmarketcap-ի, այն դարձնում է աշխարհում 5-րդ խոշորագույն առևտրային ակտիվը՝ Alphabet-ի (Google) հետ միասին։ Շ
ուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը։