Երևանում տղամարդը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է հարևանուհու գլխին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 15, 2025

Երևանում տղամարդը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է հարևանուհու գլխին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

By Հուլիսի 04, 2025 59

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մանանդյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին զենքով հարվածել է հարևանի գլխին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։25-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 64-ամյա Սուսաննա Ե․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մեկնած ոստիկանության Շենգավիթի համայնքային ոստիկաններին Սուսաննա Ե․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում շենքի շքամուտքում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակարանաններից մեկի բնակիչը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակիչը հանդիսանում է 44-ամյա Էմիլ Վ․-ն, ով մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Մանանդյան փողոցի իր բնակարանից ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխել, որտեղ վերջինս ներկայացրել է առանց գրառումների ատրճանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էմիլ Վ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան