Երևանում մեկ գիշերում թալանել են Սարյան 4 հասցեում կայանված մեքենաները
Հոկտեմբերի 15, 2025

Երևանում մեկ գիշերում թալանել են Սարյան 4 հասցեում կայանված մեքենաները

By Հունիսի 28, 2025 73

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23։00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում Սարյան փողոցի 4 հասցեից գողացել են Երևանի բնակիչ 57-ամյա Գրիգոր Կ․-ին պատկանող «BYD» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին՝ պատճառելով նյութական վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ գողացել են նաև Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Թ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին, Երևանի բնակիչ 27-ամյա Հայկ  Շ․-ին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և հովացման համակարգի ցանցը, Երևանի բնակիչ 37-ամյա  Վաչե Թ․-ին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ա․-ին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կ․ Թ․-ն, ում և գողունը հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան