«Հարավկովկասյան երկաթուղին» 38,9 մլն դրամով ավելի շատ սուբսիդիա կստանա կառավարությունից
Հոկտեմբերի 14, 2025

«Հարավկովկասյան երկաթուղին» 38,9 մլն դրամով ավելի շատ սուբսիդիա կստանա կառավարությունից

By Հունիսի 12, 2025 66

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 12–ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին 38,9 մլն դրամով ավելի շատ սուբսիդիա կտրամադրի 2024 թվականի համար։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կողմից վճարվող կոնցեսիոն տարեկան վճարը ծրագրավորվածից ավելի է եղել (նախատեսված ավելի քան 231 մլն դրամի փոխարեն կազմել է ավելի քան 270 մլն դրամ), այդ պատճառով «Ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին սուբսիդիայի տրամադրում» միջոցառման համար կհատկացվի 38,9 մլն դրամ:

ՀՀ կառավարությունն ընկերությանը մասնակի կփոխհատուցի համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների տարեկան վնասն անկախ աուդիտորի կողմից հաստատված հաշվարկների ներկայացման դեպքում:

Սուբսիդիայի համաձայնեցված չափը 2009–2010 թթ. համար կազմել է 10 տոկոս, 2011–2012 թթ. համար` 15 տոկոս, 2013 թ. համար` 20 տոկոս, 2014–2015 թթ. համար` 25 տոկոս, 2016–2038 թթ. համար` 30 տոկոս:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան