Ավանի «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հնչել են կրшկnցներ. կան վիրավորներ
Հոկտեմբերի 15, 2025

Ավանի «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հնչել են կրшկnցներ. կան վիրավորներ

By Հունիսի 10, 2025 76

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամ գտնվող բացօթյա շուկայի տարածքում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ նշում էին, որ իրենք տեսել են ևս 1 քաղաքացու, ով նույնպես վնասվածք է ստացել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի, նաև ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ մյուս տուժած քաղաքաղու ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան