ՌԴ-ն կստեղծի ԱՄՆ USAID-ի անալոգը․ ԱԳՆ
Հուլիսի 08, 2025

ՌԴ-ն կստեղծի ԱՄՆ USAID-ի անալոգը․ ԱԳՆ

By Հուլիսի 08, 2025 2

Ռուսաստանի ԱԳՆ-ն միջազգային զարգացման աջակցության օրինագիծ է մշակում, որպեսզի ստեղծվի ԱՄՆ USAID-ի անալոգը: Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը։ 

Նրա խոսքով՝ օրենքն անհրաժեշտ է արտերկրում ռուսական ազդեցությունն ապահովող աշխատանքը օպերատիվ և թափանցիկ դարձնելու համար:

«Ես չեմ ասում, որ մենք մրցելու ենք USAID-ի հետ։ Խնդիրն այն է՝ որպեսզի Ռուսաստանն արտասահմանում ինչ-որ օգտակար բան անի, որը կունենա ինչ-որ ազդեցություն, պետք է թողարկել կառավարության առանձին որոշում», - պարզաբանել Է Պրիմակովը։

Rate this item
(0 votes)

Լրահոս